Կայա Կալլասը կայցելի Ադրբեջան, կհանդիպի Բայրամովի հետ
Եվրոպական միության (ԵՄ) արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը կայցելի Ադրբեջան. տեղեկությունը հայտնել է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կայքը։
Այցը կկայանա մայիսի 5-ին։ Այցի շրջանակում Կալլասը կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։