«Հայկական գնացք»․ «Ինտեր»-ի հրապարակումը (ֆոտո)
Իտալիայի առաջնության 35-րդ տուրում առաջատար «Ինտեր»-ը սեփական հարկի տակ՝ Սան «Սիրո» մարզադաշտում, 2:0 հաշվով առավելության հասավ «Պարմա»-ի նկատմամբ և առաջնության ավարտից երեք տուր առաջ պաշտոնապես հռչակվեց Իտալիայի չեմպիոն՝ նվաճելով ակումբի պատմության 21-րդ Սկուդետոն։
Հանդիպման երկրորդ գոլը խփեց հայ կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը և երկրորդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։
Եվ ահա «Ինտեր»-ի ինստագրամյան էջը կրկին անդրադարձել է Մխիթարյանին։
«Հայկական գնացք»,- տեղադրելով Մխիթարյանի լուսանկարը՝ գրել է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։