Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Կանգնած ենք վճռական ընտրության առջև. Հայր Գրիգոր

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Սուրբ Խաչի Երևման տոնը։

Տոնի և Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծման 24-րդ տարեդարձի առթիվ, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ տարիներ ձևավորված բարի ավանդույթի համաձայն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչափայտի կենարար մասունքը։

Սուրբ մասունքը հանդիսավոր թափորով բերվել է եկեղեցի ու մատուցվել տոնական Սուրբ և Անմահ Պատարագ։

Օրվա Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար Հոգեշնորհ Տեր Գրիգոր աբեղա Մինասյանը։

Հայր Սուրբը ընթացս Պատարագի խոսված քարոզում իր որդիական երախտագիտությունն է հայտնել Արագածոտնի թեմի առաջնորդին և հոգևոր դասին ու անդրադարձել տոնի խորհրդին՝ նշելով․ «Իմ որդիական երախտագիտությունն եմ հայտնում Արագածոտնի թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, ում օրհնությամբ այսօր այս սուրբ տաճարում մատուցում եմ Սուրբ և Անմահ Պատարագ։ Սրբազան Հայրը մեզ՝ երիտասարդ հոգևորականներիս համար, մշտապես եղել է անձնուրաց հոգևորականի կերպար և ոգեշնչել է մեզ՝ հաղթահարելու դժվարությունները և անվրդով կերպով հասնելու «խաղաղ նավահանգստին»։

Դուք քաջատեղյակ եք, սիրելի՛ հավատացյալներ, թե ինչպիսի դժվարությունների միջով անցան Սրբազանն ու թեմի ողջ եկեղեցականաց դասը, բայց առավել ամրացավ նրանց կամքն իրենց ընտրած ճանապարհին՝ Տիրանվեր խոսքի համաձայն. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մատթ. 16:24): Շնորհակալություն եմ հայտնում նաև թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տ. Շնորհք աբեղա Պալոյանին, ինչպես նաև Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվներին՝ մեր սիրելի ու արժանապատիվ հայրերին ովքեր խոնարհաբար այս նվիրական օրը իրենց տեղը զիջեցին ինձ։

Քսան և ավելի տարիներ առաջ, այս նույն տոնին, ազգիս շնորհազարդ Հայրապետի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհաբաշխ աջով նվիրագործվեց այս սուրբ եկեղեցին՝ որպես ձեր՝ առ Աստված ունեցած անաղարտ հավատքի կենդանախոս վկայարան: Վստահ եմ, որ այդ օրը բոլորիդ համար դարձավ ձեր կյանքի անմոռանալի օրերից մեկը: Այսօր մեր հոգիները վերստին լուսավորվում են ու ջերմանում, որովհետև ազգընտիր Հայրապետի օրհնությամբ այս սրբավայր է բերվել մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կենդանաբաշխ արյամբ սրբագործված Խաչափայտի մասունքը:

Սիրելի՛ հավատացյալներ, Սուրբ Խաչի Երևման տոնը ևս մեկ առիթ է բոլորիս համար՝ խորհելու մեր կյանքում Աստծո անթիվ պարգևների մասին և վերստին արժևորելու մեր հոգևոր կյանքի կարևորագույն զենքը: Եկե՛ք մեր հայացքն ուղղենք դեպի Խաչի փրկչական լույսը, որպեսզի այն փարատի մեր հոգու մեղքերի թանձր խավարը: Մենք կանգնած ենք վճռական ընտրության առջև. կա՛մ ընդունում ենք Քրիստոսի Խաչի փրկարար զորությունը և ժառանգում կյանքը, կա՛մ մնում ենք մեղքի ծառաներ ու կորստյան մատնվում: Փրկության կոչը միշտ բաց է. բավական է միայն կայացնել այդ մեծ որոշումը և ընդունել Աստծո սերը: Թող մեր կյանքի յուրաքանչյուր դրվագ սրբագործվի Խաչի նշանով՝ դառնալով մեր հավատքի և Աստծո անհատնում ողորմության յուրօրինակ մի վկայություն:

Աղոթե՛նք, որ Տերը մեզ զորացնի Իր Սուրբ Խաչի հովանու ներքո, մեզանից հեռացնի ամեն տեսակ երևելի ու աներևույթ թշնամիներին և առաջնորդի մեզ դեպի հավիտենական լույսի արքայություն»։

Սուրբ Պատարագին ներկա էին Ապարանի հովվության հոգևոր հովիվները, եկեղեցու այս տարվա Խաչքավորը, ուխտավոր հայորդիներ Հայաստանի տարբեր համայնքներից Ապարան եկած։

Խաչափայտի մասունքով կատարվել է բժշկության աղոթք և հավատացյալներն հնարավորություն են ունեցել հաղորդակից դառնալու Սուրբ մասունքի օրհնությանը։

Սուրբ Պատարագի ավարտին Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր դասը և հավատացյալները, հանդիսավոր թափորով շրջել են քաղաքում և քաղաքի չորս կողմերից կատարել Անդաստանի արարողություն: