Մակրոնը վերահաստատել է Եվրոպայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և անվտանգությանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել է, որ Եվրոպան շարունակում է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը և անվտանգությանը։
Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ Մակրոնը լրագրողներին ասել է, որ գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ՝ ուղղված Ուկրաինային աջակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Մոլդովայի անկախության ու ինքնիշխանության պաշտպանության հարցերին։
«Սա նաև այն Եվրոպան է, որը կառուցում է իր անվտանգությունն ու պաշտպանությունը»,- ընդգծել է Մակրոնը։