ԵՄ-ն խորհրդանշող կապույտ ծուխ` ակցիայի ժամանակ՝ տեսանելի ու լսելի լինելու գագաթնաժողովի մասնակիցներին
Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների ազատ արձակման, արցախցիների խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու պահանջով Մարզահամերգային համալիրի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները քիչ առաջ կապույտ ծուխ բաց թողեցին՝ ԵՄ առաջնորդներից պահանջելով կանգնել հանուն ժողովրդավարական արժեքների։