Իմ բարեկամ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ Մակրոն
Շատ ուրախ եմ կրկին Հայաստանում գտնվելու համար։ Շնորհակալություն այս ջերմ ընդունելության համար։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն։
«Վաղը՝ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում, մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա։ Այնուհետև իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև»։