Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

59 միլիոն դրամ պարտք, 1556 դրամ՝ հաշվին․ ի՞նչ է հայտարարագրել ՊՆ փոխնախարարը

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրած պաշտոնական հայտարարագրերը բավական խոսուն պատկեր են բացում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի ֆինանսական վիճակի մասին։

Բանկային համակարգից պետական բարձր պաշտոնների հասած Սարգսյանը վերջին տարիներին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի, վարչապետի խորհրդականի, իսկ այժմ՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները։ Սակայն նրա պաշտոնական հայտարարագրերում առավել աչքի է ընկնում ոչ թե գույքային աճը, այլ կտրուկ ծանրացած վարկային բեռը։

2024 թվականի տվյալներով՝ Սարգսյանը հայտարարագրել է միայն 2017 թվականին ձեռք բերված՝ Երևանի բազմաբնակարան շենքում համատեղ սեփականություն հանդիսացող բնակարան։ Տրանսպորտային միջոց չի հայտարարագրվել։

Ամենաուշագրավը, սակայն, դրամական միջոցների պատկերն է. բանկային հաշիվներում տարեվերջին եղել է ընդամենը 1,556 դրամ, կանխիկ գումար չի հայտարարագրվել։ Միևնույն ժամանակ հանձնված և վերադարձված փոխառությունների ծավալը կազմել է 54,850,000 դրամ։

Նրա 2024 թվականի եկամուտները կազմել են 18,833,436 դրամ, որից 14,830,774 դրամը աշխատանքի վարձատրություն է պաշտպանության նախարարությունից, իսկ 4,002,662 դրամը՝ եկամտային հարկի վերադարձ։

 

Բայց ամենածանր թիվը վարկային պարտավորություններն են. ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է շուրջ 59,172,087 դրամ։

Եթե հետ նայենք նախորդ տարիներին, պատկերը դառնում է ավելի կտրուկ։

2023 թվականին Սարգսյանի ընդհանուր եկամուտները կազմել են 67,709,595 դրամ, սակայն բանկային հաշիվների մնացորդը եղել է ընդամենը 35,847 դրամ։ Կանխիկ գումար կրկին չի հայտարարագրվել։ Այդ նույն տարում վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հասել է 60,945,081 դրամի, իսկ դրանց մարմանը ուղղված վճարումները կազմել են 14,299,083 դրամ։

2022 թվականին, երբ նա Երևանի քաղաքապետն էր, հայտարարագրել է 6,240,000 դրամ կանխիկ գումար, տարեկան եկամուտները կազմել են 16,168,520 դրամ, իսկ վարկերի մնացորդը՝ 19,606,458 դրամ։

2021 թվականին կանխիկ միջոցները կազմել են 3,600,000 դրամ և 5,500 ԱՄՆ դոլար, տարեկան եկամուտները՝ 10,777,032 դրամ, իսկ վարկային պարտավորությունները՝ 17,768,790 դրամ։

Այսպիսով, պաշտոնական փաստաթղթերը ցույց են տալիս բավական կտրուկ մի միտում․ եթե 2021–2022 թվականներին Սարգսյանի վարկային բեռը տատանվում էր 17–19 միլիոն դրամի սահմաններում, ապա արդեն 2023 թվականին այն թռիչքաձև հասել է մոտ 60 միլիոն դրամի և այդ մակարդակում պահպանվել նաև 2024-ին։

Այլ կերպ ասած՝ պաշտոնյայի պարտքերը մի քանի անգամ աճել են, մինչդեռ հաշվային միջոցները գրեթե զրոյական են մնացել։

59 միլիոն դրամ պարտք և 1,556 դրամ բանկային հաշվին՝ սա է այն ֆինանսական պատկերը, որն այսօր արտացոլված է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնական հայտարարագրում։