Ուկրաինական անօդաչուն հարվածել է Մոսկվայի բնակելի շենքերից մեկին
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Մոսկվայի Մոսֆիլմովսկայա շրջանի բնակելի շենքին։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան։
Ռուսական Telegram ալիքները հաղորդում են, որ 36-րդ հարկի երեք սենյակների պատերը պայթել են։
Բնակիչները տարհանվել են։ Ականատեսների խոսքով՝ շենքի ճակատային մասի մի մասը փլուզվել է շենքի տակ գտնվող մեքենայի վրա։