Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 2679 մարդ
Ապրիլի 17-ին հայտարարված հրադադարի ռեժիմի հակառակ, վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանի հարավում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։
Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ վիրավորվել է ևս 46 լիբանանցի։
Մարտի 2-ին ռազմական սրացման սկսվելուց ի վեր քաղաքացիական բնակչության շրջանում մահացածների ընդհանուր թիվը հասել է 2679-ի, որոնցից 8229-ը՝ վիրավորվել են:
Առողջապահության նախարարությունը ընդգծել է, որ զոհվածների և վիրավորների թիվը կարող է աճել, քանի որ Իսրայելը շարունակում է հարվածել բնակեցված տարածքներին։