ԱՄՆ-ն շարունակում է բանակցությունները Իրանի հետ. Ուիթքոֆ
Միացյալ Նահանգները շարունակում է Իրանի հետ համագործակցել հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։
Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
Պատասխանելով բանակցային գործընթացի ներկայիս վիճակի մասին հարցին՝ նա նշել է, որ կողմերի միջև երկխոսությունը շարունակվում է։
«Մենք պահպանում ենք կապը», - ասել է Ուիթքոֆը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իսրայելական Kan հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Թեհրանի նոր խաղաղության առաջարկը անընդունելի է Վաշինգտոնի համար։