Իրանը հրաժարվել է համաձայնել ուրանի հարստացման 15-ամյա դադարի կետին
Իրանի առաջարկները, որոնք ԱՄՆ-ին միջնորդների միջոցով են փոխանցվել, չեն ներառում ուրանի հարստացման ծրագրի 15-ամյա կասեցում։
Այս մասին հայտնել է Fars լրատվական գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Թեհրանի պատասխան փաթեթը նաև չի ներառում Հորմուզի նեղուցը առևտրային նավագնացության համար բացելու կետ մինչև Վաշինգտոնի հետ վերջնական համաձայնության հասնելը։
Գործակալության տվյալներով՝ իրանական կողմը պատրաստել է 14 կետից բաղկացած առաջարկ՝ ի պատասխան ինը կետից բաղկացած ամերիկյան նախաձեռնության։
Fars-ը ընդգծել է, որ Թեհրանը չի ընդունել այն պայմանները, որոնք նախատեսում են ուրանի հարստացման երկարաժամկետ սառեցում և Հորմուզի նեղուցի բացում մինչև բանակցությունների ավարտը։