ԱՄՆ-ն 15,000 զինվոր կուղարկի Հորմուզի նեղուցից նավերը դուրս բերելու գործողությանը մասնակցելու համար
Միացյալ Նահանգները «Ազատություն» գործողության շրջանակներում, որի նպատակն է ապահովել նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով, կտեղակայի մոտ 15,000 զինծառայող, կառավարվող հրթիռներով ականակիրներ և ավելի քան 100 ինքնաթիռ։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
Տեղեկատվության համաձայն՝ գործողության ռազմական աջակցությունը կներառի կառավարվող հրթիռներով ականակիրներ, ավելի քան 100 ցամաքային և ծովային ինքնաթիռներ, տարբեր անօդաչուներ և մոտ 15,000 զինծառայող։
Գործողությունը իրականացվում է Հորմուզի նեղուցում ռազմական հակամարտության պատճառով շրջափակված նավերի շուրջ ստեղծված իրավիճակին ի պատասխան։