«Քոչարի» կուսակցությունը ԱԺ ընտրությունների քվեաթերթիկում կլինի 9 համարի ներքո
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրած արտահերթ նիստում, առանց քվերակության գրանեց ՔՈՉԱՐԻ Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք կուսակցությանը, որի նախագահն է Արտակ Սարգսյանը:
Վերջինս, վիճակագրության ժամանակ քաշեց 9 թիվը, ինչը նշանակում է, որ «Քոչարի» կուսակցությունը ԱԺ ընտրությունների քվեաթերթիկում հանդես կգա 9 համարի ներքո:
Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի գրանցման և քվեաթերթիկներում նրանց հերթական համարների սահմանման գործընթացը։ Քաղաքական ուժերը վիճակահանությամբ կորոշեն, թե որ համարի ներքո են ներկայացվելու քվեաթերթիկում։