Իրանի ԱԳ փոխնախարար. գնդակը ԱՄՆ դաշտում է
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտնել է, որ Իրանը Պակիստանին ներկայացրել է պարտադրված պատերազմի վերջնական դադարեցման իր ծրագիրը, և այժմ գնդակը Ամերիկայի դաշտում է, որը պետք է ընտրի դիվանագիտության ուղին կամ առճակատման շարունակումը, հաղորդել է Press TV-ն։
Քազեմ Ղարիբաբադին հավելել է, որ Իրանը պատրաստ է երկու ճանապարհներին էլ՝ իր ազգային շահերն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։
Նրա խոսքով՝ ցանկացած դեպքում երկիրը միշտ կպահպանի իր հոռետեսությունն ու անվստահությունը Ամերիկայի նկատմամբ, ինչպես նաև դիվանագիտական ազնվությունը։