Ռոբերտ Քոչարյանը չի հանդիպի Սերժ Սարգսյանին
Այսօր` ապրիլի 11-ի առավոտյան newspress.am-ը կապ հաստատեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հետ, պարզելու, թե արդյոք երկրորդ նախագահը չի պատրաստվում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը դա արեց: Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց, թե օրվա երկրորդ կեսին պարզ կլինի:
Ավելի ուշ, արդեն լրատվական կայքերից մեկի հետ հարցազրույցում` Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է, որ նման հանդիպում չի նախատեսվում:
«Հիմա շատ ավելի կարևոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու հարցը, արագորեն ադապտացնել անձնակազմի մարտական և մարտավարական պատրաստվածությունը նոր պայմաններին»,-ասել է երկրորդ նախագահը: