«Սպիտակ լիճ» ջրամբարն անմխիթար վիճակում է, Հայաստանում անջրդի հողատարածքները գերակշռում են. Դանիելյան
«Ջրային ռեսուրսներով հարուստ Հայաստանում անջրդի հողատարածքները գերակշռում են: Միայն Տավուշի մարզում 25.394 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողերից ոռոգվող է ընդամենը 3.695 հա-ն»,- թվային տվյալները ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Ըստ նրա, մինչդեռ, Աղստև գետի ջուրը ևս կարող էր օգտագործվել այդ նպատակներով:
Նա տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով գետի վրա կառուցված «Սպիտակ լիճ» ջրամբարի անմխիթար վիճակը:
«Բարեկարգելու դեպքում այն կարող է դառնալ յուրօրինակ զբոսաշրջային վայր»,- գրել է Դանիելյանը։