Թրամփը հաստատել է Մերձավոր Արևելքի երկրներին 8.6 միլիարդ դոլարի զենքի վաճառքը
Թրամփի վարչակազմը հաստատել է Մերձավոր Արևելքի դաշնակիցներ Իսրայելին, Կատարին, Քուվեյթին և Արաբական Միացյալ Էմիրություններին ավելի քան 8.6 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի զանգվածային վաճառքը:
Այս մասին հաղորդում է Reuters-ը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը հնչում է Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմից ինը շաբաթ անց:
Նախարարությունը բացատրել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իրավիճակը հայտարարել է արտակարգ՝ չեղարկելով համաձայնագրերի համար Կոնգրեսի պարտադիր հաստատման պահանջը։