ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Պարսից ծոցի կառավարման կանոնները կորոշի Իրանի ղեկավարությունը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային հրամանատարությունը հայտարարել է, որ Պարսից ծոցի նոր կառավարման կարգ կհաստատվի Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ղեկավարությամբ։
ԻՀՊԿ հայտարարության մեջ նշվում է, որ Պարսից ծոցի նկատմամբ վերահսկողության նոր կանոններն ու պայմանները կսահմանվեն և կիրականացվեն Գերագույն առաջնորդի հրահանգներին համապատասխան։
Հրամանատարությունը շեշտել է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը մտադիր են վերահսկողություն ապահովել Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում Իրանի ափամերձ գծի գրեթե 2000 կիլոմետրի նկատմամբ։