Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո հաջորդը կլինի Կուբան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ռազմածովային ուժեր ուղարկել Կուբա՝ Իրանի հետ հակամարտության ավարտից հետո:
Այս մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները:
Նա հայտարարել է, որ անմիջապես կլուծի Կուբայի հարցը.
«Կուբա կոչվող մի վայր կա, որը մենք գրեթե անմիջապես կգրավենք։ Կուբան մեծ խնդիրներ ունի։ Նախ, մենք կավարտենք մեկ աշխատանք։ Ես սիրում եմ ավարտել ամեն ինչ։ Իրանից վերադառնալիս մենք կունենանք մեր մեծ նավերից մեկը, հնարավոր է՝ USS Abraham Lincoln ավիակիրը, որը ամենամեծն է աշխարհում։ Մենք կստիպենք, որ նավը մոտենա, կանգ առնի ափից մոտ 100 յարդ հեռավորության վրա, և նրանք կասեն. «Շատ շնորհակալ ենք, մենք հանձնվում ենք»,-նշել է Թրամփը: