Իրանի հարվածները շարքից դուրս են հանել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ որոշ ռազմական օբյեկտներ
Իրանի հարվածները վնասել են առնվազն 16 ամերիկյան ռազմական օբյեկտ Մերձավոր Արևելքի ութ երկրներում։
CNN լրատվական գործակալության տվյալներով՝ այս հարվածները վնասել են տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքների հիմնական մասը: Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ օբյեկտներից մի քանիսը ներկայումս չեն կարող օգտագործվել:
Խոցվել են նաև հետախուզական ինքնաթիռներ, կապի համակարգեր և ռադարային համակարգեր։
CNN-ի տվյալներով՝ հարձակումները ազդել են Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա։