ԱՄՆ զինված ուժերը հայտնել են, թե քանի նավ է կալանավորվել Հորմուզի նեղուցում
Հորմուզի նեղուցի շրջափակման սկսվելուց ի վեր ԱՄՆ ուժերը կալանավորել են 45 առևտրային նավ։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը:
«Ներկայումս 45 առևտրային նավերի հրահանգ է տրվել վերադառնալ նավահանգիստ», - ասվում է հայտարարության մեջ։
Հրամանատարությունը նաև նշել է, որ ԱՄՆ ուժերը շարունակում են պարեկություն անել տարածաշրջանի միջազգային ջրերում և պահպանել նեղուցի շրջափակումը։