Մալին, Նիգերը և Բուրկինա Ֆասոն օդային հարվածներ են հասցրել Մալիի հյուսիսում գտնվող զինյալների դիրքերին
Մալիի, Նիգերի և Բուրկինա Ֆասոյի զինված ուժերը համատեղ գործողություններ են իրականացրել Մալիի հյուսիսում գտնվող անօրինական զինված խմբավորումների դեմ։
Այս մասին հաղորդել է Al Arabiya-ն։
Հեռուստաալիքը հաղորդել է, որ երեք երկրների բանակները զանգվածային ավիահարվածներ են հասցրել զինյալների դիրքերին։
Հաղորդագրության համաձայն՝ ստորաբաժանումները կանխել են իրադարձությունների տարածումը և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ավելացումը:
Մալիի անցումային խորհրդի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ֆուսեյնու Ուատտարան նշել է, որ Բամակոն համակարգել է գործողությունները Բուրկինա Ֆասոյի և Նիգերի հետ: