Ադրբեջանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները այցելել են օկուպացված Արցախի Շուշիի գորգերի թանգարան
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները այցելել են օկուպացված Արցախի Շուշիի գորգերի թանգարան։
Դիվանագետները ծանոթացել են ադրբեջանական գորգագործության պատմությանը և դիտել պատմական ցուցանմուշներին:
Մայիսի 1-ին սկսված երկօրյա այցին 62 երկրներից և միջազգային կազմակերպություններից մասնակցում են ավելի քան 150 դեսպաններ, դիվանագետներ, ռազմական կցորդներ և այլ ներկայացուցիչներ։
Նրանց ուղեկցում են Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։