Արտասահմանյան դիվանագետները այցելել են օկուպացված Արցախի Շուշի քաղաքի Ղազանչեցոց եկեղեցի (լուսանկարներ, տեսանյութ)
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները այցելել են օկուպացված Շուշիի Ղազանչեցոց հայկական եկեղեցի։
Դիվանագետները շրջել են հայկական, պատմական եկեղեցու տարածքում:
62 երկրներից և միջազգային կազմակերպություններից ավելի քան 150 դեսպաններ, դիվանագետներ, ռազմական կցորդներ և այլ ներկայացուցիչներ մասնակցում են այսպես կոչված Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր երկօրյա այցին։
Օկուպացված Արցախ այցի ընթացքում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղեկցում է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևը։