«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ ԱբրահամյանԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Վանաձորում բեռնատարի հետ բախումից շտապօգնությունով տեղափոխվող բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
Քորայի և Ախթալայի վանքերի որմնանկարների ուշագրավ զուգահեռները՝ ըստ Տեր Հեթումի6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները․ Աշոտյան
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանՇուշան Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է «Երազ իմ երկիր Հայաստան» երգը Վազգեն Սարգսյանի առաջարկով դարձել հայոց բանակի հիմնըԱրարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՄանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցումՖրանսիայում բրենդային խանութների սեփականատերերը խանութի դիմաց բարիկադներ են կառուցում

Ռոբերտ Քոչարյանը չպարտվեց միայն քաղաքական պայքարում, պարտվեց պատմության մեջ. Միքայել Մինասյան

«Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չհաղթեց 2021-ին և չի հաղթելու 2026-ին.

Սա բնավ չարագուշակություն չէ, այլ իրողություն, որն ունի շատ հստակ ու հիմնավոր բացատրություն և նախապատմություն»,- գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը.

«Սկսենք նախապատմությունից.

Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ քաղաքական պարտությունը ոչ թե իշխանությունը կորցնելն ու չվերընտրվելն էր, այլ այն, որ նա այդպես էլ չդարձավ «մերը»։

Ռոբերտ Քոչարյանն օտար էր։ Այդ օտարությունը զգացվեց նրա հայաստանյան քաղաքական կարիերայի հենց սկզբից՝ այն պահից, երբ նշանակվեց Հայաստանի վարչապետ։ Եվ այդ զգացողությունը չվերացավ անգամ, երբ դարձավ նախագահ։ Ավելին՝ այդ օտարությունը փոխադարձ էր. նա իրեն օտար էր զգում հայաստանցիների մեջ, իսկ հայաստանցիներն էլ նրան ընդունում էին ընդգծված դիստանցիայով՝ որպես դրսից եկածի։

Այդ երևույթն ունի մի քանի բացատրություն։ Նախ պետք է անկեղծ լինել. մենք՝ հայերս, հաճախ օտարամոլ ենք, օտարամեծար, բայց միաժամանակ տառապում ենք ներազգային ռասիզմով։ Այդ ռասիզմը հատկապես դրսևորվել է արցախցիների և բաքվեցիների նկատմամբ։ Հետաքրքիր է, որ նույն վերաբերմունքը շատ ավելի մեղմ է եղել վիրահայերի, ռուսաստանահայերի կամ սփյուռքահայերի հանդեպ։ Բայց Բաքվի և Արցախի հայերի նկատմամբ հանդուրժողականությունը գրեթե զրոյական էր։

Ավելի ցավալին այն է, որ գրեթե 35 տարվա տարբերությամբ հայաստանյան հասարակության մի զգալի հատված կրկնում է նույն ագրեսիվ վերաբերմունքը փախստականների նկատմամբ։ Այն ժամանակ անհանդուրժող էին Բաքվից եկած հայերի հանդեպ, այսօր՝ Արցախից բռնի տեղահանվածների։ Փոխվել են ժամանակները, պատերազմները, իշխանությունները, բայց խորքային սոցիալական ռեֆլեքսը մնացել է նույնը. «նրանք մերը չեն»։

1998-ից սկսած Ռոբերտ Քոչարյանն ուներ պատմական շանս փոխադարձ օտարացումը մեղմելու։ Բայց նա այդ հնարավորությունը բաց թողեց։ Բաց թողեց իր խառնվածքի, կոպտության, զոռբայության, Հայաստանը և հայաստանցուն մինչև վերջ չճանաչելու  և մայրենի լեզվին լիարժեք չտիրապետելու պատճառով։ Նա հեգնում էր նրանց, ովքեր հեգնում էին իրեն։ Նա պատասխանում էր ոչ թե ինտեգրմամբ, այլ հակադարձ արհամարհանքով։

Այսօր դժվար է ասել՝ որն էր նրա ներքին ագրեսիայի իրական աղբյուրը. ժողովրդի չընդունե՞լը, էլիտաների արհամարհա՞նքը, թե՞ սեփական օտարության բարդույթը։ Բայց փաստն այն է, որ երկրորդ նախագահը ոչ միայն չկարողացավ հաղթահարել այդ օտարությունը, այլև դարձավ դրա մարմնավորումը։ Ժողովուրդը չտեսավ իր մեղքը, չճանաչեց իր նախապաշարումները, բայց փոխարենը օտարացավ ոչ միայն երկրի ղեկավարից, այլև նրա հետ ասոցացվող ամբողջ քաղաքական ժառանգությունից՝ Ղարաբաղյան շարժումից, արցախյան հաղթանակից, հաղթանակի խորհրդանիշներից։

Այստեղ մեծ դեր խաղաց Քոչարյանի կադրային քաղաքականությունը։ Նա կարծես միտումնավոր իշխանության առանցքային դիրքերում նշանակում էր մարդկանց, որոնք հայերեն չէին խոսում, կամ խոսում էին բարբառով, և իրենց վարքով ու լեզվով ավելի էին խորացնում «օտար իշխանության» տպավորությունը։ Մաքսատնից մինչև ուժային կառույցներ, նախարարներից մինչև թիկնազորի պետեր՝ ձևավորվեց մի իշխանական միջավայր, որը հասարակության զգալի հատվածի համար դարձավ ոչ թե պետական համակարգ, այլ ներմուծված խումբ։

Նույնը տեղի ունեցավ նաև օլիգարխիայի հետ։ Նորանկախ Հայաստանի բիզնես էլիտայի մի զգալի մասը ծագումով Արցախից էր, ռուսախոս կամ արցախյան բարբառով խոսող։ Դա հեշտացրեց խորքային ժողովրդի համար նրանց նույնականացնել որպես «օտարների»։ Սոցիալական անարդարությունը ստացավ տարածաշրջանային դեմք։ Մենաշնորհը դարձավ ոչ միայն տնտեսական, այլև հոգեբանական կատեգորիա։ Մարդիկ սկսեցին մտածել ոչ թե՝ «մեզ թալանում են», այլ՝ «օտարները մեզ թալանում են»։

Քաղաքական և քաղաքակրթական այդ օտարացման կնքահայրերից մեկը դարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։ Տարիներ անց համացանց նետված արխիվային տեսանյութում առաջին նախագահը հումորով հարցնում էր Քոչարյանին. «Ա՛յ տղա, դու հա՞յ ես, թե՞ ալբանացի, իսկ Հայր մերը գիտե՞ս»։ Այն, ինչ գուցե ասվել էր կատակով, հասարակությունը ընկալեց բառացիորեն։ Այսօր դժվար է ասել՝ պատմաբան նախագահը գիտակցաբա՞ր էր Քոչարյանին գցում ստերեոտիպային թակարդը, թե՞ ոչ, բայց երկրորդ նախագահը չկարողացավ, և մեծ հաշվով չցանկացավ  դուրս գալ այդ թակարդից։

Արդյունքում Ռոբերտ Քոչարյանը դրոշմվեց որպես օտար՝ իր հետ օտարացնելով նաև այն ամենը, ինչ Արցախն էր ներկայացնում։ Ղարաբաղյան շարժումը, որը 1980-ականների հայկական ոսկե սերնդի երազանքն էր, որը պիտի ավարտվեր ազգային միասնությամբ և հաղթանակի արժանապատվությամբ, Քոչարյանի իշխանության տարիներին աստիճանաբար սկսեց ընկալվել որպես նեղ խմբի սեփականություն։

Հաղթանակը այլևս չէր պատկանում ժողովրդին։ Հաղթանակի արդյունքներն էլ չէին պատկանում ժողովրդին։ Խորքային ժողովուրդը տեսավ, որ հաղթանակի իրական շահառուները կոնկրետ մարդիկ են՝ պաշտոն, բիզնես, մենաշնորհ և  անձեռնմխելիություն ստացածները։ Եվ այդ պահին Ղարաբաղյան շարժումը, որը ծնվել էր որպես ազգային զարթոնք, հասարակական գիտակցության մեջ սկսեց վերանվանվել «Ղարաբաղյան կլան»։

Այդ ձևակերպմանը քաղաքական լեզու տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին, երբ իր նախընտրական հանրահավաքներում գործող վարչախումբը բնորոշեց որպես «թաթար-մոնղոլական լուծ»։ Դա պարզապես հռետորական հարված չէր։ Նա քաղաքականապես ձևակերպեց այն, ինչ տարիներ շարունակ եփվում էր հասարակության ենթագիտակցության մեջ. իշխանությունը մերը չէ, իշխանությունը օտար է, իշխանությունը եկել է մեզ վրա։

Եվ հենց այդ ֆոնին Նիկոլ Փաշինյանը ընկալվեց որպես յուրային։ Նա կարող է լինել «մեր» ապուշը, «մեր» ապիկարը, «մեր» ստախոսը, «մեր» դավաճանը, «մեր» հեղափոխականը, «մեր» փրկիչը, «մեր» աղետը կամ «մեր» սուրբը, բայց՝ մերը։ Այստեղ է ամենամեծ ցավը և ամենամեծ քաղաքական ողբերգությունը։ Որովհետև հասարակությունը հաճախ ավելի հեշտ է ներում յուրայինի աղետը, քան օտարի հաղթանակը։

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ փակում է Ղարաբաղյան շարժման էջը, պետք չէ միայն մեղադրել խորքային ժողովրդին, թե նա չի հասկանում այդ պատմական ողբերգության մասշտաբը։ Պետք է փորձել հասկանալ՝ իրականում ինչ է լսում այդ ժողովուրդը։ Նա չի լսում «փակվում է Արցախի էջը»։ Նա լսում է մի բան, որին երկար տարիներ է սպասում. «փակվում է Ղարաբաղյան կլանի էջը»։

Իսկ եթե այդ փակման գինը Արցախն է, հասարակության մի հատված պատրաստ է վճարել այդ գինը, որովհետև տարիներով նրան համոզել են, կամ նա ինքն է իրեն համոզել, որ Արցախն իրենից խլված հաղթանակի, օտար իշխանության և անարդարության խորհրդանիշն է։ Սա է ամենասարսափելին։ Ոչ թե այն, որ ժողովուրդը չի սիրում Արցախը։ Այլ այն, որ Արցախը նրա գիտակցության մեջ տարիների ընթացքում անջատվել է իրենից, դարձել ուրիշների պատմություն, ուրիշների հաղթանակ, ուրիշների սեփականություն։

Եվ սա Ռոբերտ Քոչարյանի ամենածանր ժառանգությունն է։ Նա չպարտվեց միայն քաղաքական պայքարում։ Նա պարտվեց պատմության մեջ, որովհետև չկարողացավ հաղթանակը պահել որպես համազգային կապիտալ։ Նա այն վերածեց իշխանական ակտիվի։ Իսկ երբ հաղթանակը դառնում է խմբային սեփականություն, պարտությունն անխուսափելիորեն դառնում է համազգային։

Այսօր մենք կանգնած ենք հենց այդ ողբերգության առաջ։ Մի ժողովուրդ, որը հաղթանակը չզգաց որպես իրենը, պարտությունն էլ մինչև վերջ չի զգում որպես իրենը։ Եվ քանի դեռ չենք հասկացել այս մեխանիզմը, մենք կշարունակենք զարմանալ, թե ինչպես հնարավոր եղավ փակել մի ամբողջ ազգային դարաշրջան՝ առանց համազգային ցնցման։

Պատասխանը դաժան է, բայց պարզ. այդ դարաշրջանը վաղուց էին օտարացրել ժողովրդից։ Պահանջվում էր արժեքներից զուրկ մի ստահակ, որ գար և փակեր մի էջ, որը ժողովրդի մի մեծ հատվածի աչքում վաղուց արդեն ուրիշների գիրքն էր։ Ու հայտնվեց Փաշինյանը։ Նա դա արեց առանձնակի դաժանությամբ ու ատելությամբ։

Եվ չնայած պարտությանն ու պատերազմին, նա մնաց, որովհետև հայ ժողովուրդը կանգնած էր Փաշինյան-Քոչարյան երկընտրանքի առջև:

Քոչարյանը խոստանում էր «կրել», իսկ Նիկոլը պաշտպանություն էր խնդրում իր ժողովրդից: Եվ Քոչարյանը պարտվեց:

Այսօր, պարտությունից հինգ տարի անց, նա ու իր թիմակիցները 2021-ի «կրելու ենք»-ի նույն համառությամբ պնդում են, թե «Հայաստան» դաշինքը հաղթահարելու է 8 տոկոսի շեմը։ Իրականում բոլորովին էական չէ՝ կստանա՞ն նրանք բաղձալի 8-10 տոկոսը, թե՞ ոչ. էական է այն, որ հաղթելու մասին այլևս խոսք անգամ չկա, այսօր նրանց գերխնդիրը պարզապես չպարտվելն է:

Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր կերպարով ու ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ դրանով իսկ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար»: