ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է հակաիրանական պատժամիջոցների ցանկը
ԱՄՆ-ն հաջորդ շաբաթվանից 25 տոկոսով կբարձրացնի ԵՄ-ում արտադրված ավտոմեքենաների և բեռնատարների մաքսատուրքերը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է հակաիրանական պատժամիջոցների ցանկը՝ ներառելով վեց ֆիզիկական անձանց, 21 կազմակերպության և մեկ նավի:
Սա շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է։