Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր. Հիքմեթ Հաջիև
Լեռնային Ղարաբաղում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ասել է, որ Ադրբեջանի պատվիրակության այցը Հայաստան «պատմական իրադարձություն» էր։
Նա նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շարժվում են դեպի խաղաղություն։
«Միջազգային գործընկերները չպետք է տարածաշրջանը վերադարձնեն հնացած նարատիվների»,-ասել է Հաջիևը։