Ադրբեջանը բարեկամական և լավ հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանը բարեկամական և լավ հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ։
Նա նշել է, որ պաշտոնական Բաքվի արտաքին քաղաքականության հայեցակարգում բոլոր հարևանների հետ բարիդրացիական և խաղաղ հարաբերություններն Ադրբեջանի թիվ մեկ առաջնահերթությունն են։
Հիքմեթ Հաջիևը ընդգծել է, որ պատերազմական վիճակի պատճառով դա լիովին չի կարող իրականացվել։
«Այնուամենայնիվ, այսօր կարող եմ գոհունակությամբ ասել, որ Ադրբեջանը բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ», - հավելել է նախագահի օգնականը։