Սփյուռքահայերը միայն մեկ ընտրություն ունեն՝ քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով
Ռուսաստանաբնակ հայազգի հայտնի մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը նոր գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում․
«Զելենսկին գալիս է Երևան։
Հայաստանը իսկապես կառավարվում է Ալիևի կողմից։ Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, սփյուռքահայերին պարզապես կարգելվի մուտք գործել երկիր։ Այսպիսով, սփյուռքահայերը միայն մեկ ընտրություն ունեն՝ գնալ ընտրատեղամասեր և քվեարկել ընդդիմության օգտին»։