Իրանը զսպվածություն է ցուցաբերում Հորմուզի շրջափակման պայմաններում. Պեզեշկիան
Իրանը զսպվածություն է պահպանում Հորմուզի նեղուցի ԱՄՆ-ի կողմից շրջափակման ֆոնին։
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը այս մասին գրել է իր X սոցիալական ցանցի էջում։
«Աշխարհը ականատես է եղել Իրանի խաղաղասիրությանը», - նշել է նա։
Նախագահի խոսքով՝ այն, ինչ այժմ տեղի է ունենում ծովային շրջափակման պատրվակով, Իրանի դեմ ռազմական գործողության շարունակությունն է։
«Նման անարդար մոտեցման շարունակությունն անընդունելի է», - ընդգծել է Պեզեշկիանը։