Իսրայելի կողմից Լիբանանի հարավում իրականացված հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել
Հարավային Լիբանանի գյուղերի վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ։
Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարարությունը։
«Հրթիռային հարվածները հասցվել են Զիբդինում, Ջիբշիթում և Թուլում գտնվող ցամաքային թիրախներին, որի հետևանքով զոհվել է 14 քաղաքացիական անձ և վիրավորվել ևս 14-ը», - ասվում է հայտարարության մեջ։
Նախկինում հաղորդվել էր, որ օրվա ընթացքում Ջիբշիթի և Թուլի վրա հասցված ավիահարվածների հետևանքով զոհվել է ինը մարդ։ Երկրորդ ավիահարվածը իրականացվել է կեսօրին, այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնաբերել է այս հարավային տարածքներից Արևմտյան Գալիլեայի վրա արձակված հրթիռների մասին: