ԱՄԷ-ն արգելել է իր քաղաքացիներին այցելել Իրան, Իրաք և Լիբանան
Արաբական Միացյալ Էմիրությունները արգելել է իր քաղաքացիներին մեկնել Իրան, Իրաք և Լիբանան։
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում։
«Տարածաշրջանում վերջին զարգացումների ֆոնին ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ ԱՄԷ քաղաքացիների համար արգելվում է Իրան, Իրաք և Լիբանան բոլոր ուղևորությունները։ Այս երկրներում ներկայումս գտնվող ԱՄԷ բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ վերադառնալ հայրենիք», - ասվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։
ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը չի նշել այս որոշման որևէ պատճառաբանություն։