Իրանը կամ կունենա միջուկային զենք, կամ չի ունենա. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ իրենից և մի քանի ուրիշներից բացի ոչ ոք չգիտի Իրանի հետ բանակցությունների իրական վիճակը՝ ենթադրելով, որ դրանք առաջընթաց են գրանցում՝ չնայած հրապարակային փակուղու մասին կոչերին:
«Ոչ ոք չգիտի, թե որտեղ են հասել բանակցությունները, բացի ինձանից և մի քանի ուրիշներից», - CNN-ի հաղորդմամբ՝ Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի համաձայնվի Իրանին միջուկային նյութեր մատակարարել խաղաղ նպատակներով՝ որպես կարգավորման մաս: Նա մեկնաբանել է լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ ամերիկացի բանակցողները, իբր, առաջարկել են Իրանին նման նյութեր մատակարարել՝ միջուկային ծրագրի աշխատանքները դադարեցնելու համաձայնության դիմաց։
«Ես դա հավանության չէի արժանացնի: Ես նրանց ոչինչ չեմ տալիս: Նրանք կամ միջուկային զենք կունենան, կամ՝ ոչ: Եվ եթե ունենան, մեծ դժվարությունների մեջ կլինեն», - Newsmax-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը: