Վաշինգտոն նահանգի դպրոցներից մեկում դանակահարվել է հինգ աշակերտ
Վաշինգտոն նահանգի դպրոցներից մեկում դանակահարության հետևանքով վիրավորվել է առնվազն հինգ մարդ։
Միջադեպի մասին հաղորդել է Fox News-ի տեղական մասնաճյուղը։
Ըստ մասնաճյուղի՝ միջադեպը տեղի է ունեցել Տակոմայի ավագ դպրոցում։
Հինգ մարդ հոսպիտալացվել է, իսկ վիրավորներից չորսի վիճակը գնահատվում է ծանր։
Կասկածյալը ձերբակալվել է։ Նրա ինքնության և դրդապատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել։
NBC News-ի տեղական մասնաճյուղը հաղորդում է, որ վիրավորների թվում են չորս աշակերտ և անվտանգության աշխատակից։