Տուապսեի ծովային տերմինալը հրդեհվել է ուկրաինական հարձակումից հետո
Ռուսաստանի Տուապսեի ծովային տերմինալը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման, որի արդյունքում հրդեհ է բռնկվել։
Կրասնոդարի երկրամասի աշխատանքային խումբը այս մասին հայտարարել է Telegram-ի գրառման մեջ։
«Տուապսեում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհ է առաջացրել ծովային տերմինալում», - նշվում է գրառման մեջ։
Զոհեր չկան։ Հրդեհը մարելու համար գործի է դրվել 128 մարդ և 41 միավոր տեխնիկա։