Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

ՀՀ ընտրական գործընթացների շրջանակներում ստեղծվել է իրավական և գործնական փակուղային իրավիճակ, որը խախտում է հավասար ընտրական հնարավորությունների, արդար մրցակցության և իրավական որոշակիության հիմնարար սկզբունքները․ «Քոչարի» կուսակցություն

ԴԻՄՈՒՄ ՝ՀՀ Սահմանադրության և ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ

Ուղղված՝ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող անձին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարին

Դիմող՝ «ՔՈՉԱՐԻ Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցության հիմնադիր Արտակ Սարգսյան

Հարգելի՛ պաշտոնատար անձինք, Սույն դիմումով տեղեկացնում եմ, որ ՀՀ ընտրական գործընթացների շրջանակներում ստեղծվել է իրավական և գործնական փակուղային իրավիճակ, որը խախտում է հավասար ընտրական հնարավորությունների, արդար մրցակցության և իրավական որոշակիության հիմնարար սկզբունքները։

Մասնավորապես՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից կազմակերպչական և համակարգային թերությունների հետևանքով մեր կուսակցության ընտրական գործընթացին մասնակցության իրավունքի իրացումը խոչընդոտվել է։

Առևտրային բանկերի կողմից անհիմն կերպով մերժվել է մեր կուսակցության հաշվեհամարի բացումը, ինչի հետևանքով անհնար է դարձել օրենքով նախատեսված դրամահավաքի կազմակերպումը և ընտրական գրավի վճարումը։

Ստեղծված իրավիճակում որևէ պետական մարմին չի առաջարկել արդյունավետ լուծում, և միայն իմ՝ որպես դիմողի նախաձեռնությամբ է առաջարկվել վճարումը կատարել անձնական հաշվից։ Վերոնշյալ առաջարկի հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գրավոր ձևով տվել է իր համաձայնությունը ընթացիկ շաբաթվա ընթացքում։

Սակայն առկա են ոչ աշխատանքային օրեր, և ԿԸՀ նիստի ընթացքում բարձրացված պահանջը՝ տրամադրել ողջամիտ ժամկետ (աշխատանքային օրերի հաշվարկով)՝ վճարման իրականացման համար, չի ստացել իրավաչափ և հստակ լուծում։ Բացի այդ, ԿԸՀ էլեկտրոնային մուտքագրման համակարգը մեր կուսակցության նկատմամբ ցուցաբերել է ակնհայտ քաղաքական խոչընդոտներ, մասնավորապես՝ որոշ թիմակիցների անունների կրկնակի մուտքագրումներ, թիմակիցների տվյալների հեռացում առանց մեր կողմից համապատասխան գործողության, արդեն հեռացված անձանց ինքնաբուխ վերադարձ ցուցակներում, ինչպես նաև մեր օգտահաշվում գովազդային վահանակների բաժնի փաստացի բացակայություն։

Վերոգրյալը փաստում է, որ պետական մարմինները չեն ապահովել հավասար պայմաններ բոլոր ընտրական սուբյեկտների համար և փաստացի հայտնվել են կառավարման անարդյունավետության հետևանքով առաջացած փակուղու մեջ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ՝ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող անձից՝ որպես Սահմանադրության երաշխավոր, կիրառել Սահմանադրությամբ վերապահված լիազորությունների ամբողջ ծավալը և ապահովել իմ և ներկայացվող քաղաքական ուժի ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ սահմանել ողջամիտ ժամկետ՝ բացառապես աշխատանքային օրերի հաշվարկով, ընտրական գրավի վճարման համար, ապահովել հավասար և ոչ խտրական պայմաններ բոլոր ընտրական սուբյեկտների համար, իրականացնել էլեկտրոնային համակարգի անխափան և ոչ խտրական աշխատանքի անհապաղ վերականգնում և պատասխանատվության միջոցների կիրառում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից՝ վերահաստատել իր գրավոր համաձայնության իրավական ուժը և ապահովել դրա գործնական կիրառելիությունը։

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձից՝ ապահովել գործադիր իշխանության մարմինների համակարգված և արդյունավետ գործունեությունը՝ բացառելու նմանատիպ իրավական փակուղիները։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Սույն դիմումի մերժումը կամ անպատասխան թողնելը կդիտարկվի որպես քաղաքական չեզոքության սկզբունքի խախտում և Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունների ոչ պատշաճ կատարում՝ համապատասխան իրավական և հանրային գնահատականի ենթարկվելու հիմքով։

Հարգանքով՝ Արտակ Սարգսյան «ՔՈՉԱՐԻ Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցության հիմնադիր