Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

«Սրան չի կարելի հարմարվել»․ Վերոնիկա Զոնաբենդ

Վերջերս Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դիմել էր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին: «Մեդիամաքս»-ը նրա կնոջից՝ Վերոնիկա Զոնաբենդից  հետաքրքրվել է, ինչ արձագանք էր նա ակնկալում:

«Ամենակարեւորն այն էր, որ նա խնդրում էր ամենատարրական բաների մասին՝ ընտանիքի հետ կապի, գրքեր եւ ծանրոցներ փոխանցելու հնարավորության, հարազատ մարդու հետ տեղի ունեցողի մասին տեղեկացված լինելու ընտանիքի իրավունքի մասին: Երբ մարդը գրեթե երեք տարի գտնվում է անազատության մեջ, նման բաները դադարում են կենցաղային լինել: Հարազատների ձայնը, երեխայի լուսանկարը, գիրքը, ամենաանհրաժեշտը փոխանցելու հնարավորությունը՝ այս ամենն ուժ է տալիս եւ դառնում ներքին առանցքի մի մաս, որն օգնում է նման անմարդկային պայմաններում պահպանել արժանապատվությունն ու հարգանքը սեփական անձի հանդեպ։

Մեզ համար շատ կարեւոր է մեկնել Բաքու եւ տեսնել մեր հարազատներին: Բայց նման ուղեւորությունը չի կարող կախված լինել միայն հարազատների անձնական վճռականությունից: Ուղեւորությունը պետք է նախապատրաստվի հստակ պետական եւ միջազգային երաշխիքների ներքո՝ անվտանգ մուտք, այցելություն, կեցություն եւ վերադարձ: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, սակայն քաղաքացիության պետությունը պետք է հնարավոր բոլոր դիվանագիտական եւ հումանիտար խողովակներով հասնի իր քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների պաշտպանությանը: Սա միջազգային նորմալ պրակտիկա է, այլ ոչ թե քաղաքական պահանջ»,-նշել է Վարդանյանի կինը։

Նա նշել է՝ հասկանում է, որ ցանկացած ինստիտուտ ունի լիազորություններ, ընթացակարգեր, սահմանափակումներ: Բայց լինում են իրավիճակներ, երբ միայն ձեւական պատասխանը քիչ է:

«Ընտանիքները ոչ միայն իրավական ձեւակերպման են սպասում: Նրանք ակնկալում են մարդկային վերաբերմունք, որ ինչ-որ մեկը կփորձի ճանապարհ գտնել եւ ջանք կգործադրել՝ օգնելու իր հայրենակիցներին: Անգամ եթե ընդունենք, որ այս կամ այն պաշտոնատար անձի մանդատը որոշակի գործողություններ չի նախատեսում, կամքի առկայության դեպքում կարելի է սեփական քաղաքացիների շահերը պաշտպանելու այն մեխանիզմներ գտնել:

Ինձ անհանգստացնում է ոչ միայն կոնկրետ պատասխանը։ Ինձ անհանգստացնում է այն, որ այս թեմային կարելի է հարմարվել։ Հարմարվել այն մտքին, որ հայրենակիցները պատանդի կարգավիճակում մնում են անազատության մեջ։ Որ ընտանիքները չեն տեսնում իրենց ամուսիններին, հայրերին, որդիներին։ Որ երեխաները մեծանում են՝ առանց հարազատ մարդուն գրկելու հնարավորության։ Այդ հարմարվելը շատ վտանգավոր է. այն աննկատ փոխում է հասարակությունը։

Ես չեմ ուզում մարդու հանդեպ վերաբերմունքը չափել միայն նրա վաստակով։ Բայց չի կարելի մոռանալ՝ Ռուբենը եւ շատ մարդիկ, ովքեր այսօր գտնվում են Բաքվի բանտերում, շատ մեծ գործ են արել Հայաստանի համար։ Մեկը ծառայել է, մյուսը՝ պաշտպանել, մեկ ուրիշը երկար տարիներ աշխատել է հանուն երկրի եւ նրա ապագայի։ Ինձ թվում է՝ նրանք բավականաչափ բան են արել Հայրենիքի համար, որպեսզի այսօր Հայրենիքը գոնե օգնի ընտանիքներին տեսնել նրանց։

Ես չեմ խոսում քաղաքականության մասին։ Ես խոսում եմ մարդկային վերաբերմունքի մասին։ Յուրաքանչյուր անվան հետեւում կանգնած է կոնկրետ մարդու եւ նրա ընտանիքի կյանքը՝ անկախ նրանից, թե ով է այդ մարդը եւ որքանով նա հայտնի է: 

Ռուբենը պատմում էր, որ հայ գերիներից մեկը 75 տարեկան է, նա 17 թոռ ունի։ Ինչպե՞ս բացատրել նրանց, որ այն մարդը, ում նրանք սիրում են եւ հպարտանում են նրանով, բանտում է հայտնվել միայն նրա համար, որ հայ է, ապրել է իր պապերի հողի վրա, եւ որ իր հարազատներից բացի դա ոչ ոքի չի հետաքրքրում»,-ասել է Վերոնիկա Զոնաբենդը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։