Ավինյանի անունը տուր, դռները կբացի. քաղաքացիները ծաղրում են «բարեփոխված տրանսպորտը»
Երևանի 2-րդ համարի երթուղու ավտոբուսներից մեկում հերթական վեճը գրանցվեց վարորդի և ուղևորների միջև։
Գարեգին Նժդեհի հրապարակի կանգառում մի խումբ քաղաքացիներ էին փորձում բարձրանալ ավտոբուս, սակայն վարորդը հետևի դուռը չէր բացում, որպեսզի իջնողները կարողանան իջնել։
Քաղաքացիներից մի քանիսը պահանջեցին բացել դռները, որ իջնեն, մնացածն էլ կարողանան նստել։ Վարորդն էլ պատասխանեց, թե մինչև բարձրացողները չվճարեն՝ ավտոբուսում գտնվողները չեն իջնելու։
«Հա, բայց պետք ա դուռը բացեք, մենք իջնենք, չէ՞, որ բարձրացողները կարողանան առաջանալ ու վճարել»,- դժգոհեցին քաղաքացիները։
Բարձրացող քաղաքացիներն էլ նեղսրտեցին, թե՝ «էս ա էլի, Ավինյանի արածը...», «Բա որ բարեփոխել են, ինչի՞ ա էս վիճակը»:
Մեկ այլ քաղաքացի էլ հեգնանքով նետեց. «Ավինյանի անունը տո՛ւր, դուռը կբացի»։