Ավագանու անդամը կոչով դիմել է Երևանի հասարակական տրանսպորտի վարորդներին (տեսանյութ)
Կոչս վարորդներին՝ սիրելի վարորդներ, ձեր մեջ կան շատ քիչ վարորդներ, որոնք տրվում են այս մարդկանց ապօրինի հրամաններին և վատ վերաբերմունք են ցուցաբերում մեր քաղաքում քաղաքացիների հանդեպ։ Վարորդներ ջան, մի տրվեք ապօրինի հրամաններին, մի վիրավորեք մեր քաղաքացիներին, քանի-որ ոչ բարեփոխված տրանսպորտի համար մեր քաղաքացիները պարտավոր չեն վճարել թանկ, ՔՊ-ն ստել, կեղծել ու խաբել է մեր քաղաքացիներին, իսկ ձեր պայմանագրի և իրավասության ներքո է գտնվում միայն անվտանգ վարել հասարակական տրանսպորտը, ուրիշ ոչինչ»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը: