Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին՝ պետական այցի շրջանակում կլինի Գյումրիում և կմասնակցի մեծ համերգի, տեղեկանում ենք կառավարության այսօրվա նիստին ներկայացված նախագծերից։
Կառավարությունը համերգի կազմակերպման նպատակով կհատկացնի մոտ 393 մլն դրամ՝ ավելի քան մեկ միլիոն դոլար։
«Մայիսի 5-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում նախատեսվում է կազմակերպել մեծ համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը:
Համերգային ծրագրում կհնչեն հայկական և ֆրանսիական թեմատիկ երգեր, որոնք կներկայացնեն հայ և ֆրանսիացի անվանի արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ»,- նշված է որոշման նախագծում։