ԱՄՆ-ի կալանած իրանական նավի անձնակազմի վեց անդամներն ազատ են արձակվել
Ապրիլի 20-ին ԱՄՆ-ի կալանած բեռնարկղատար նավի վեց իրանցի նավաստիներ ազատ են արձակվել և վերադարձել Իրան։ Դրա մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Ըստ հաղորդման՝ Touska նավի անձնակազմի ևս 22 անդամներ դեռևս կալանքի տակ են, և իրանական իշխանությունները շարունակում են քայլեր ձեռնարկել նրանց ազատ արձակման ուղղությամբ։
ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էին, որ նավը կալանվել է, երբ հրաժարվել է կատարել Հորմուզի նեղուցով նախատեսված երթուղուց դուրս գալու ամերիկացի զինվորականների պահանջը։
ԱՄՆ-ն ապրիլի 13-ից իրականացնում է Հորմուզի նեղուցի ծովային շրջափակում՝ ի պատասխան Իրանի գործողությունների, որը սահմանափակել էր նավերի մեծ մասի անցումն այդ ռազմավարական նշանակության ջրային ուղով, բացառությամբ այն երկրների, որոնք Թեհրանի հետ համաձայնագրեր ունեն։