Սերբիան հայտարարել է Եվրոպայում ռուսական գազի ամենաշահավետ գների մասին
Սերբիայի կառավարության առանց պորտֆելի նախարար, միջազգային տնտեսական համագործակցության համար պատասխանատու Նենադ Պոպովիչը հայտարարել է, որ երկիրը գազ է ստանում Եվրոպայում ամենաշահավետ պայմաններով։
Ելույթ ունենալով Կովկասյան ներդրումային համաժողովի լիագումար նիստում՝ նա նշել է, որ էներգետիկան Սերբիայի և Ռուսաստանի միջև համագործակցության առանցքային ուղղությունն է։
Պոպովիչը նշել է, որ երկրի ներդրումային գրավչության և Ռուսաստանի ու Սերբիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Վուչիչի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ Բելգրադը ստանում է «Եվրոպայում ամենաէժան գազը» և «մատակարարման լավագույն պայմանները»։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ էներգետիկ գործընկերությունը մնում է Սերբիայի տնտեսական քաղաքականության կարևոր տարրը։