Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայով
Տնտեսություն

Անհապաղ միջամտություն պահանջող հուշարձանների թիվը մեծ է. Ժաննա Անդրեասյան

Վերջին տարիներին կառավարությունն էականորեն ավելացրել է հուշարձանների վերականգնման բյուջեն․ 2022 թվականի համեմատ 2025 թվականին  հուշարձանների ամրակայման և վերականգնման ոլորտում պետական հատկացումներն աճել են ավելի քան 500 տոկոսով։ Հայաստանի ճարտարապետների պալատում քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ քննարկմանն ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

«Սակայն, այս աճը նաև լուրջ մարտահրավերներ է առաջացնում, քանի որ պահանջում է համապատասխան մասնագիտական կարողություններ և որակյալ կադրեր։ Մեր հիմնական նպատակը հուշարձանների վերականգնումն ու պահպանումն է․ այս աշխատանքներում ցանկացած անզգույշ կամ ոչ լիարժեք մասնագիտական քայլը կարող է հակառակ արդյունքի բերել»,- նշել է նա։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել և կարևորել է ԿԳՄՍ նախարարությունում գործող գիտամեթոդական խորհրդի դերակատարությունը, որն ապահովում է մասնագիտական ներգրավվածությունը թե՛ նախագծման, թե՛ վերականգնման և ամրակայման իրականացման փուլերում՝  իրականացնելով համապատասխան հսկողություն։

«Մշակութային ժառանգության պահպանման և ապագա սերունդներին պատշաճ ձևով փոխանցման գործում անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել կադրերի պատրաստմանը։ Անհապաղ միջամտություն պահանջող հուշարձանների թիվը մեծ է, և այս ոլորտում ակնհայտ է մասնագիտական կադրերի պակասը»,- ասել է նա՝ մասնագետների պատրաստման, վերապատրաստման և կարողությունների զարգացման առումով ընդգծելով բուհերի դերը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը քաղաքաշինության ոլորտի բարեփոխումներից առանձնացրել է լիցենզավորված կազմակերպությունների վարկանիշավորումը, քաղաքաշինական գործընթացների թվայնացումը, տեխնիկական հսկողության թվային հարթակի ներդրման ու քաղաքաշինական կադաստրի ստեղծման նախաձեռնությունները։

 «Առաջիկայում կարևորագույն քայլ է լինելու ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակումը, որի շրջանակում ակնկալում եմ մասնագիտական հանրության ակտիվ ներգրավումը, որպեսզի համատեղ ուժերով մշակենք զարգացման հեռանկարներ և գտնենք խնդիրների կարգավորման արդյունավետ տարբերակներ»,-ասել է կոմիտեի նախագահը՝ ընդգծելով համագործակցված համատեղ աշխատանքի կարևորությունը։ 

ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը տեղեկացրել է, որ բուհը նախաձեռնել է «Ճարտարապետություն» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթաց։ Նրա դիտարկմամբ՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքից բխող փոփոխությունները պետք է զուգահեռաբար արտացոլվեն ճարտարապետական գործունեության նոր կարգավորումներում։

Հանդիպմանն անդրադարձել է եղել նաև ճարտարապետությանը վերաբերող երկու կարևոր հոբելյաններին՝ Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակներին: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս երկու իրադարձությունների կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել են հոբելյանական հանձնաժողովներ՝ ընդգծելով ճարտարապետական այս կարևորագույն համալիրների արժևորումը։ Նախարարը կարևորել է հոբելյանական ծրագրերում ճարտարապետական համայնքի ակտիվ ներգրավումը՝ տեղեկացնելով, Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը ներառվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թթ. օրացույցում։