«Մի տվեք երկրորդ հնարավորություն». Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծվում են
Շրջանառվող լուրերի համաձայան, Տիգրան Արզաքանցյանը և ՌԴ միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կին Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծվում են:
«Մեր տեղեկություններով, Նատալյա Ռոտենբերգը դիմել է դատարան ամուսնալուծության համար:
Թե ինչն է ամուսնալուծության պատճառը, դեռևս չեն ցանկանում հայտնել:
Նկատելի է, որ վերջին շրջանում Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը սոցցանցերում համատեղ լուսանկարներ չեն հրապարակում»,- գրել է կայքը։
Գառումներից մեկում Նատալյա Ռոտենբերգը գրել է.
«Երկրորդ հնարավորություն մի տվեք, թող նրանք գնահատեն առաջինից»։
Մեկ այլ գրառման մեջ նշել է. «Կնոջ ուժը միշտ չէ, որ գտնվում է մեծ որոշումների մեջ։ Ավելի հաճախ այն գտնվում է լռության մեջ»։