Դժվար պայքար ունեցա. Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյան
«Եվրոպայի այս առաջնությունը գրեթե դարձել էր աշխարհի առաջնություն, դժվար պայքար ունեցա»,- ասուլիսում ասաց ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը։
Միաժամանակ նշեց, որ հաճելի զգացողություն է՝ երրորդ անգամ անընդմեջ հռչավել Եվրոպայի չեմպիոն։
Հիշեցնենք, որ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ 110 կգ քաշային Գարիկ Կարապետյանը Բաթումիում կայացած Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը նվաճել է երկամարտի 415 կգ արդյունքով: Պոկում վարժությունից հետո Կարապետյանը երրորդ տեղում էր՝ 189 կգ արդյունքով: Հրում վարժությունում Կարապետյանը գլխավերևում պահել է նախ 215 կգ, ապա 226 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա առաջինն էր: