Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում ներկայացրել է 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ նախաքննական մարմիններում իրականացվող քննությունը, ինչպես նաև Դատախազության կողմից մեղադրանքի պաշտպանության, պետական շահերի պաշտպանության և այլ, այդ թվում՝ ՀՀ գլխավոր դատախազի բացառիկ լիազորությունների շրջանակներում կատարված գործողությունները:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես նշել է.

«1. Գլխավոր դատախազի 2025 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ վերացվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Ս.Ա.-ի նկատմամբ նախկին Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով դադարեցնելու մասին Հատուկ քննչական ծառայության քննիչի՝ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը և այն հաստատելու մասին հսկող դատախազի վարութային ակտը՝ նկատի ունենալով, որ Ս.Ա.-ին վերագրվող արարքը հանդիսանում է վատ վերաբերմունքի դրսևորում, հավասարեցված է խոշտանգմանը, ինչով պայմանավորված՝ նրա նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը չէր կարող դադարեցվել վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելքի առկայության պատճառով:

2025 թվականի դեկտեմբերի 25-ին որոշում է կայացվել Սաշա Աֆյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել նախկին Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին) նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված այն արարքի համար, որ նա, 2008 թվականի մարտի 1-ին անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, Ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում իրականացվող խաղաղ ցույցը ցրելը, ցուցարարներին հրապարակից բռնության գործադրմամբ հարկադրաբար հեռացնելը, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելը, որպիսի գործողություններով անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

2025 թվականի դեկտեմբերի 26-ին՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթից մեղադրյալ Ս.Ա.-ի (ըստ մեղադրանքի՝ նախկին Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով) վերաբերյալ քրեական վարույթն անջատելու, անջատված քրեական վարույթին համար շնորհելու մասին: Քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

2. 2025 թվականի նոյեմբերի 24-ին հանրային մեղադրողը դատարան է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ նոր մեղադրանքի որոշումները:

2026 թվականի հունվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավորը հաստատել է Ռ.Ք.-ի, Ս.Օ.-ի, Յու.Խ.-ի և Ա.Գ.-ի վերաբերյալ նոր մեղադրանքի որոշումները:

3. 2025 թվականի օգոստոսի 11-ին Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի՝ Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670 միլիոն դրամը՝ որպես հետադարձ պահանջ, համապարտության կարգով բռնագանձելու պահանջի մասին:

Միաժամանակ, Գլխավոր դատախազությունը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ խնդրելով հայցագնի՝ 670 միլիոն դրամի չափով արգելանք դնել պատասխանողներ Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գևորգյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին պատկանող գույքերի վրա:

Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է:

4. Դատախազը 2026 թվականի մարտի 6-ին՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ՝ 2008 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանի, վերջինիս տեղակալ Վալերիյ Օսիպյանի, նույն գնդի վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Մովսիսյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

«Ազատության» հրապարակում իրականացվող խաղաղ ցույցը և նշված հրապարակում հավաքների անցկացումը խոչընդոտելու նպատակով՝ 2008 թվականին ՀՀ ոստիկանության պետի ակնհայտ ապօրինի հրամանով՝ մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ծառայողները, այդ թվում՝ Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի ծառայողները՝ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի, վերջինիս տեղակալ Վալերիյ Օսիպյանի, պարեկապահակակետային գնդի վաշտի հրամանատարների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշա Աֆյանի կազմակերպմամբ և հրամանով՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու հիմքերի ակնհայտ բացակայության պայմաններում, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, բռնության ու հատուկ միջոցների ապօրինի գործադրմամբ, ցրել են նստացույցը՝ Ազատության հրապարակից հարկադրաբար հեռացնելով, այդ թվում՝ գիշերելու համար տեղադրված վրաններում քնած հարյուրավոր խաղաղ ցուցարարներին:

5. 2026 թվականի մարտի 3-ին դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալ՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել էր, որ Հովհաննես Թամամյանն առանց որևէ հիմնավորման, 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ին և տեղափոխել ՀՀ ոստիկանության՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն»։

Գլխավոր դատախազը, անդրադառնալով պաշտոնատար անձի կողմից բռնությամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում վաղեմության ժամկետներ կիրառելու հարցին, նշել է. «Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 22-ին կայացրած որոշման 47-րդ կետում կատարած արձանագրումից հետևում է, որ առնվազն 2003 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքում առկա է եղել խոշտանգման կամ դրան հավասարեցված վերաբերմունքի, այդ թվում՝ պաշտոնատար անձի կողմից բռնությամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք: 

«Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի 205-րդ կետում դատարանն արձանագրել է, որ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքները եղել են խաղաղ՝ առանց բռնության հրահրման կամ բռնի գործողությունների որևէ նշանի, մինչև 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության կողմից իրականացված գործողությունը: Դատարանը պարզել է, որ չի եղել որևէ համոզիչ ապացույց, որով կհաստատվեր, որ Ազատության հրապարակում զենք է կուտակվել՝ անկարգություններ հրահրելու նպատակով, և մերժել է Կառավարության այն պնդումները, թե ոստիկանությունը տեղակայվել էր Ազատության հրապարակում զենքերի որոնման նպատակով, և որ զինված ցուցարարներն էին առաջինը հարձակվել ոստիկանության վրա։ Դատարանը պարզել է նաև, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան իրականացված ոստիկանության գործողության հիմնական՝ եթե ոչ միակ, նպատակը եղել է Ազատության հրապարակում անցկացվող հավաքը ցրելը, և որ այնտեղ տեղի ունեցած բախումներն ամենայն հավանականությամբ եղել են հավաքը ավարտելուն ուղղված ոստիկանության միջոցառումների, այդ թվում՝ ենթադրյալ չափից ավելի ուժի կիրառման հետևանք, այլ ոչ թե ցուցարարների կանխամտածված գործողությունների արդյունք: Դատարանն այնուհետև նշել է Ազատության հրապարակում ենթադրաբար հայտնաբերված զենքերի, այդ թվում՝ ատրճանակների, նռնակների և «ոզնիներ» հիշեցնող սուր առարկաների առնչությամբ ցուցարարներից որևէ մեկի հետ կապ ունեցող ցանկացած ապացույցի բացակայությունը և զարմանալի է համարել այն, որ Ազատության հրապարակում ոստիկանության գործողության ժամանակ ցուցարարները չեն կիրառել հրազեն, պայթուցիկներ կամ սառը զենքեր՝ հաշվի առնելով այն պնդումը, որ նրանք զինված են եղել այդպիսի զենքերով՝ զինված անկարգություններ սկսելու մտադրությամբ:

Վճռի 206-րդ կետում դատարանն արձանագրել է, որ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված մարդկանց հավաքը տեղի է ունեցել ինքնաբուխ և անկազմակերպ զարգացումների հետևանքով, մինչդեռ ավելի վաղ՝ Ազատության հրապարակից ցուցարարներին ցրելը, այդ թվում՝ դրա կոպիտ բնույթը, ինչպես նաև նույն օրը տեղի ունեցած մի շարք այլ նմանատիպ կամ անվերահսկելի իրադարձություններ հնարավոր է՝ դեր են խաղացել բռնության հետագա սրման գործում՝ ի հակադրություն նախապես պլանավորված և կազմակերպված անկարգության կամ հեղաշրջման փորձի, չի եղել Կառավարության պնդումները հաստատող որևէ համոզիչ ապացույց, որ տարածքում բռնություն գործադրած ցուցարարները զինված են եղել ոչ թե ինքնաշեն առարկաներով, այլ հրազենով, ինչպես նաև որևէ ապացույց, որը կհաստատեր, որ մահերն առաջացել են ցուցարարների կողմից դիտավորությամբ կամ նույնիսկ անզգուշությամբ իրականացված գործողությունների արդյունքում:

Վերոշարադրյալ արձանագրումների և մի շարք այլ տվյալների վերլուծության արդյունքում Վճռի 226-րդ կետում Դատարանը եզրակացրել է, որ արցունքաբեր գազի նռնակների օգտագործման վերաբերյալ պարզ, մանրամասն և պարտադիր հրահանգների բացակայությունը, համապատասխան պատրաստվածության և վերահսկողության բացը, ինչպես նաև արցունքաբեր գազի նռնակների վիճակի և գործադրման հետ կապված վերոնշյալ խնդիրները զգալի չափով նպաստել են այդ ամբոխի վերահսկման համար նախատեսված զենքերի ոչ պատշաճ գործադրմանը՝ անվտանգության կանոնների խախտմամբ, ինչի հետևանքով վրա է հասել 3 անձի մահ:

Վճռի 227-րդ կետում Դատարանը կասկածից վեր է համարել, որ հրազենի միջոցով պատճառված մյուս հինգ անձանց մահերը վերագրելի են պետությանը։

«Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի», «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի», «Մյասնիկ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի», «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի», «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործերով կայացված վճիռներում ձևավորված դիրքորոշումները հիմք են տալիս կարծիք հայտնել այն մասին, որ մարտի 1-ի լույս 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների քրեաիրավական գնահատականների մասով Դատարանի եզրահանգումները կապվում են պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված լիազորությունների անցման հետ, որի դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք»: