Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայով
Տնտեսություն

Գնաճը շարունակում է արագանալ. «ԼՈւՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-մարտ ամիսներին։

Այսպես.

▪ 2026թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության աճը պահպանվել է համեմատաբար բարձր մակարդակում, սակայն ամսական դինամիկան ցույց է տալիս աճի տեմպի աստիճանական դանդաղում։ Մարտին ՏԱՑ-ի աճը կազմել է 6.6%՝ փետրվարի 7.2%-ի դիմաց, ինչի արդյունքում հունվար-մարտ ամիսների կուտակային աճը նվազել է մինչև 7.1%՝ հունվար-փետրվարի 7.4%-ի համեմատ։ Դանդաղումը հիմնականում պայմանավորված է առևտրի ցածր աճով և արդյունաբերության աճի տեմպի կտրուկ նվազմամբ։ Սա վկայում է, որ թեև տնտեսական ակտիվությունը շարունակում է աճել, դրա ընթացիկ դինամիկան ավելի զգուշավոր գնահատման կարիք ունի։
▪ Արդյունաբերության և արտահանման աճը շարունակում է մնալ անկայուն և զգալիորեն պայմանավորված ժամանակավոր գործոններով։ Արդյունաբերության աճը փետրվարին կտրուկ արագանալուց հետո մարտին էականորեն դանդաղել է՝ 23.8%-ից նվազելով մինչև 7.0%, իսկ արտահանման դեպքում փետրվարին արձանագրված 40.5% աճին հաջորդել է մարտի 12.6% անկումը։ Այս դինամիկան հաստատում է նախորդ ամիսներին մեր կողմից նշված գնահատականը` արդյունաբերության և արտաքին առևտրի բարձր աճերը կայուն արտադրական կամ արտահանման ներուժի ընդլայնման արդյունք չեն, դրանք զգալի չափով պայմանավորված են ժամանակավոր, այդ թվում՝ առանձին ապրանքախմբերի վերաարտահանման գործոններով։
▪ Գնաճը շարունակում է արագանալ։ 2026թ. մարտին 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%՝ փետրվարի 4.3%-ի դիմաց՝ շարունակելով արագացման միտումը և գտնվելով գնաճի թիրախային միջակայքի վերին սահմանից բարձր։ Սա նշանակում է, որ բարձր տնտեսական ակտիվության պայմաններում պահանջարկի կողմից գների ճնշումները շարունակում են պահպանվել, սակայն առկա են նաև առաջարկի կողմից ճնշումներ՝ պայմանավորված տարածաշրջանային լարվածությամբ և դրա հետևանքով առաջացող մատակարարման հնարավոր խնդիրներով։ Այս պայմաններում դրամավարկային քաղաքականության պայմանները դեռևս չեն խստացվել՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է 6.5% մակարդակում։
▪ Հարկաբյուջետային հատվածում եկամուտների աճի և պլանի գերակատարման ֆոնին հատկապես խնդրահարույց է կապիտալ ծախսերի շարունակվող թերակատարումը։2026թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի ընդհանուր եկամուտները պլանի համեմատ գերակատարվել են 36.8 մլրդ դրամով կամ 5.8%-ով, մինչդեռ ընդհանուր ծախսերը թերակատարվել են 234.3 մլրդ դրամով կամ 28.0%-ով։ Առավել մտահոգիչ է կապիտալ ծախսերի իրավիճակը։ Դրանք պլանի նկատմամբ թերակատարվել են 131.4 մլրդ դրամով կամ 75.5%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 43.4%-ով։ Կապիտալ ծախսերի նման մակարդակի թերակատարումը խնդրահարույց է ոչ միայն կարճաժամկետ պահանջարկի, այլև երկարաժամկետ տնտեսական ներուժի բարձրացման տեսանկյունից։ Այն նաև ցույց է տալիս, որ կապիտալ ծրագրեր պլանավորելու, պատրաստելու և իրականացնելու՝ կառավարության ինստիտուցիոնալ կարողությունները բավարար չեն, ինչի հետևանքով կապիտալ ծախսերը շարունակում են չկատարել տնտեսական աճի որակը և ներուժը բարձրացնելու իրենց հնարավոր դերը:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/NTj1O ։