Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գյուղի վարչական տարածքում 70-ամյա Վալերի Ա․-ն իր վարած «Iveco» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում։