Արարատի մասին ավելի հնչեղ ու սրտին դիպչող տողեր մինչ օրս չեն էլ գրվել․ Չարենցի արձանն էլ ապամոնտաժեք. սադրող է' հետքը վերացրեք․ Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը գրել է․
«1920-1921 թվականներին, երբ ոչ նորմալ ձևավորված ԽՍՀՄ կար, ոչ էլ առավել ևս սովետական ԿԳԲ, Եղիշե Չարենցը գրեց «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Գրեց.
«Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի չամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում»:
Սա հատուկ եմ գրում, որ կիսագրագետները չփորձեն իրենցից էլ ավելի անգրագետներին համոզել, թե Մասիսի գովքը մեր դեմ դավադրություն է:
Ի դեպ՝ Արարատի/Մասիսի մասին ավելի հնչեղ ու սրտին դիպչող տողեր մինչ օրս չեն էլ գրվել:
Հ.Գ. Չարենցի արձանն էլ ապամոնտաժեք, փողոցն ու դպրոցն անվանափոխեք, այս թղթադրամների մնացորդներն էլ արագ շրջանառությունից դուրս բերեք. սադրող է' հետքը վերացրեք»: