RAF. Արման Ծառուկյանը կգոտեմարտի մայիսի 30-ին
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) հաջորդ գոտեմարտը ազատ ոճի ըմբշամարտի Real American Fighter (RAF) լիգայում կանցկացնի մայիսի 30-ին Դալլասում։ Արման Ծառուկյանի մրցակիցը կլինի ամերիկացի ըմբիշ, ինֆլյուենսեր Քիլոն Mugzy Ջիմիսոնը։
Արման Ծառուկյանը 5 ամսում 5-րդ գոտեմարտը կանցկացնի RAF-ում։ Նախորդ գոտեմարտում նա հաղթել էր ամերիկացի Յուրայ Ֆայբերին։
Ջիմիսոնը փորձ ունի պրոֆեսիոնալ ռեսթլինգում եւ մեկ սիրողական մենամարտ է անցկացրել ММА-ում (հաղթանակ 2019 թվականին)։ RAF-ում նա անցկացրել է երեք գոտեմարտ (1-2)։
29-ամյա Ծառուկյանը MMA-ում ունի 23 հաղթանակ եւ 3 պարտություն։